Դեկտեմբերի 10-ի` ժամը 01.16-ին ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 34 շենքի տանիքում:Դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարար ուժերի վարչության օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.25-ին, մարվել` 03.11-ին: Այրվել են կառուցվող շենքի 16-րդ հարկում մոնտաժված փայտե կաղապարները` 400 քմ:Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են առանձնահատուկ բարդ և վտանգավոր իրավիճակում. այրվող տարրերի պարբերաբար փլուզման հետևանքով առաջացել էր հրդեհի բռնման սպառնալիք տասներկուերորդ հարկում մոնտաժված արտաքին լաստակապին և հարակից չորս հարկանի բնակելի տան տանիքին, ուր հրշեջ-փրկարարներն իրականացրել են թափվող տարրերի շիջման և տանիքի հովացման աշխատանքներ:
Խոշոր հրդեհ Երևանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ