Armenian text to speach

Արմեն Գրիգորյանը և Կոպիրկինը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և անդրադարձել հետագա փոխգործակցությանը: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների ԱԽ գրասենյակների միջև համագործակցության շարունակականությունը:

Զրուցակիցները նաև քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և մտքեր փոխանակել արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ:




Լրահոս