
Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, այսօր Նաիրի ԲԿ-ում մահացել է Գրանդ հոլդինգի սեփականատեր Հրանտ Վարդանյանը:
Նաիրի ԲԿ-ից Armlur.am-ին տեղեկացրին, որ Վարդանյանին հիվանդանոց տեղափոխել են անգիտակից վիճակում, նա արդեն սրտի կանգ ուներ. բժիշկներն ամեն կերպ փորձել են փրկել նրա կյանքը, ցավոք, չի ստացվել:
«Նրա մոտ սրտի կանգ է գրանցվել: Թեև մոտ մեկուկես ժամ չարչարվեցինք, այնուամենայնիվ չհաջողվեց փրկել Վարդանյանի կյանքը»,- տեղեկացրին բուժկենտրոնից:
Հիշեցնենք` Հրանտ Վարդանյանը Գրանդ հոլդինգի սեփականատերն է և տեղական արտադրության ջատագովներից մեկը: