Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազանգով շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ, պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, հայտնում է Ադրբեջանի առաջնորդի մամուլի ծառայությունը:
«Նախագահ Ալիևը զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ադրբեջանի նախագահը շնորհավորել է ռուսաստանցի գործընկերոջը ծննդյան օրվա կապակցությամբ։ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար։ Հեռախոսազրույցի ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ներկա վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ», – նշված է հաղորդագրության մեջ:





























