Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կգլխավորի Ղազախստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Տոբոլ» ակումբը:
Այս մասին տեղեկանում ենք ղազախական լրատվամիջոցներից:
Ավելի վաղ Մինասյանը գլխավորել է Երևանի «Փյունիկը» և Հայաստանի հավաքականը:
«Տոբոլը» նրա արտասահմանյան առաջին թիմն է: