ԱՄՆ բանակում կարելի է սեռական հարաբերություններ ունենալ կենդանիների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Սենատը ռազմական բյուջեի մասին օրինագիծ է ընդունել, որում ոչ ավանդական սեռական հարաբերությունների համար պատիժը վերացնելու հետաքրքիր դրույթ կա, որի մեջ մտնում է նաև կենդանիների հետ սեռական հարաբերություններ ունենալը։ Օրինագիծն ընդունվել է դեռևս 2011թ.–ի դեկտեմբերի 1-ի։ Տեղեկացնում է “Associated Press”-ը: Լրագրողներն ենթադրում են, որ սենատորները, ամենայն հավանականությամբ, ցանկացել են հանել նույնասեռ հարաբերությունների համար կիրառվող պատիժը, քանի որ այդ բնորոշումը, որպես կենդանիների հետ ինտիմ կապ, ներկա պահին հնացել է: Ընդ որում`տվյալ կետի կասեցումն այժմ ձևական բնույթ է կրում, քանի որ ԱՄՆ Գերագույն դատարանն արգելքը հանել էր դեռեւս 2003թ.–ին` այն որակելով իբրև անձնական կյանքին միջամտություն, ինչը հակասում է սահմանադրությանը: Հիշեցնենք՝ 2011թ.–ի սեպտեմբերին ԱՄՆ-ում “”Մի հարցրու, մի պատասխանիր”” (Don’t ask, don’t tell) օրենքը, որն արգելում էր համասեռամոլներին ծառայել ԱՄՆ բանակում, ուժը կորցրած էր ճանաչվել:  




Լրահոս