ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է․
«Ի պատասխան ԶԼՄ հարցումների
Այսօր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած զինծառայողներ չկան:
Մեկ զինծառայող աննշան քերծվածքներ ունի:
Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»:
Հիշեցնենք՝ ավելի վա ղլուրեր տարածվեցին՝ վթարի է ենթարկվել ՊՆ-ին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի մեքենան, որի մեջ զինվորներ և բուժքույր են եղել:
Վթարի հետևանքով 7 հոգի տուժած կա, որից 6-ը՝ զինվոր, 1-ը՝ բուժքույր, ամենածանրը զինվորներից մեկի վիճակն է, որը հոսպիտալացվել է այտոսկրի կոտրվածքով և գլխի լուրջ վնասվածքով:






























