Armenian text to speach

Ես լավ լեզու եմ գտնում Պուտինի հետ, սակայն Ուկրաինայի պատճառով հիասթափված եմ նրանից․ Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ լեզու է գտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն «շատ հիասթափված է», քանի որ կարծում էր, որ Ուկրաինայի հակամարտությունն ավելի հեշտ կլինի լուծել։

«Ես կարծում էի, թե դա ամենահեշտ հարցերից մեկը կլինի։ Ես լավ եմ լեզու գտնում Պուտինի հետ։ Ես շատ հիասթափված եմ նրանից, կարծում էի, որ այդ [Ուկրաինայի հակամարտությունը] հեշտ կլինի լուծել։ Սակայն պարզվեց, որ այն ավելի բարդ է, քան Մերձավոր Արևելքը։ Կտեսնենք, թե ինչ տեղի կունենա այնտեղ» – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

Ինչպես հայտարարել է Թրամփը, « Ռուսաստանի և Ուկրաինայի համատեքստում ինչ-որ բան է տեղի ունենում»։




Լրահոս