Թերթը գրում է, որ Երեւանի խանութներում եւ սուպերմարկետներում գառան միսը դառնում է դեֆիցիտ, “”ՍԱՍ””, “”Սթար”” սուպերմարկետների ցանցում` ընդհանրապես չկա վաճառքում: Որոշ տեղերից հնարավոր է ձեռք բերել միայն նախապես պատվիրելու դեպքում: Այդպես է, օրինակ, Երեւանի “”BEST”” սուպերմարկետում, որտեղ գառան մսի մեկ կիլոգրամն արժե 4 հազար 500 դրամ, դրանից բացի`նախապես պետք է պատվիրել: Այս ապրանքն արդեն այնքան թանկ է, որ վաճառողները զգուշանում են առանց երաշխավորված գնորդ ունենալու պահել խանութում, կարող է փչանալ ու մեծ նյութական վնաս պատճառել: Անցած տարվա դեկտեմբերի 9-ին “”Սթար”” սուպերմարկետների ցանցում գառան միսը վաճառվում էր 2 հազար 990 դրամով: Այսինքն` մեկ տարվա ընթացքում թանկացել է 1510 դրամով: Այս տարվա առաջին 9 ամիսներին հայաստանից արտահանվել է 76 հազար գլուխ ոչխար:
Հայկական ժամանակ. Հայաստանում ակռա է գառան մսի դիֆիցիտ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ