Armenian text to speach

ՔՊ-ն Փաշինյանի գլխավորությամբ կգնա Էջմիածին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Արմավիրում տոնում են Վաղարշապատի օրը, տոն, որը նվիրված է հենց Վաղարշապատ քաղաքին։

Այն սահմանվել է 2008 թվականին՝ Վաղարշապատի քաղաքապետի որոշմամբ։ Նշվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 8-ին։ Այդ օրը Վաղարշապատ քաղաքում նշվում է մեծ տոնակատարությամբ։ Տոնական միջոցառումները մեկնարկում են հոկտեմբերի 6-ին՝ հիմք ընդունելով 405 թվականին տառերի մուտքն Էջմիածին։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս առիթով ՔՊ ամբողջ էլիտան գնալու է էջմիածին և մասնակցելու է տոնակատարությանը։ ՔՊ-ի այցը էջմիածին, ըստ տեղեկությունների, գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը։
Սա ենթադրում է, որ ՔՊ-ն այս միջոցառումը ևս կօգտագործի ի շահ մեկ ամիս անց կայանալիք ընտրությունների։

Էմմա Միքայելյան




Լրահոս