Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԷՑ-ի գործով ՀՀ-ն վճարել է 199 մլն դրամ, Կարապետյանները՝ 189 մլն դրամ․ փաստաթուղթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արբիտրաժային դատարանը որոշում էր կայացրել և պահանջել էր Հայաստանի Հանրապետությունից՝ ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ակտիվները բռնագրավել:

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային դատարան դիմել են «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ը, «Տաշիր» Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, կինը՝ Էթերի Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը և եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 31.8%-ի իրական շահառուն Սամվել Կարապետյանն է, 29%-ինը՝ Սարգիս Կարապետյանը: Մասնակցության շղթայում «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, ևս ներգրավված է, այդ իսկ պատճառով վերջինս ևս դիմել է արբիտրաժային դատարան։ Այս մասինգրել էր Հետքը։

ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը վակյում են, որ Վարչապետի աշխատակազմը «ՀԷՑ»-ի գրծով Արբիտրաժային դատարանին որպես ծախս վճարել է 199 մլն 784 հազար դրամ, այսինքն 442 հազար եվրո։
Կարապետրայանների ընտանիքը, ի դեմս «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ի Սամվել Կարապետյանի, Էթերի Կարապետյանի, Սարգիս Կարապետյանի և Կարեն Կարապետյանի, պետք է վճարեր 421 հազար 104 եվրո, որը համարժեք է գրեթե 189 մլն դրամի։
Վճարուման վերջնաժամկետը երեկ էր։

Արբիտրաժի նստավայրը պետք է լինի Ստոկհոլմը(Շվեդիա):

Պայմանագրում նշված է․ «Հենց որ կանխավճարները վճարվեն, Գերագույն դատարանը գործը կուղարկի Արբիտրաժային դատարան։»

Հիշեցնենք, որ գործարար, բարերար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի պաշտպանության  խորհուրդը 2025 թվականի հուլիսի 23-ին, հաղորդագրություն տարածեց, որ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը շահել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Հետևաբար, արտակարգ արբիտրաժի որոշումը Կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։

Նշենք նաև, որ  Հայաստանի Կառավարությունը հրաժարվում է կամավոր կատարել արտակարգ արբիտրի որոշումը՝ հղում կատարելով ներպետական օրենսդրությանը, այդ մասին փաստում են Կառավարության կողմից արված հայտարարությունները։

Էմմա Միքայելյան 

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս