Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քննչական կոմիտեն մտել է Մերձավանի մի շարք տներ․ խուզարկություններ են իրականացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սեպտեմբերի 23-ին Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունից հետո համայնքում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում։

Ավելին, ArmLur.am-ին  քիչ առաջ հայտնեցին, որ ոստիկանությունը ստուգում է համայնք մտնող բոլոր մեքենաները։

Սա էլ դեռ քիչ չէ՝ Քննչական կոմիտեն մտել է համայնքի մի շարք տներ և այս պահին խուզարկություններ է իրականացնում։

Հիշեցնենք, որ աղմկահարույց սպանության գործով կալանավորված են երկու անձ՝ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։

Քնար Մանուկյան

Մանրամաները՝ տեսանյութում․ 




Լրահոս