Վատիկանում տասնյակ հազարավոր հավատացյալներ են հավաքվել Սբ. Պետրոսի հրապարակում, որտեղ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անցկացրել է Սբ. Զատկի պատարագը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Քրիստոնեական օրացույցի սրբազնագույն օրը նշանավորող արարողությունն անցկացնելուց հետո Հռոմի պապն ավանդական օրհնություն է շնորհել և հանդես եկել ելույթով:
Իր ելույթում պոնտիֆիկոսն աղոթել է Սիրիայի և Ուկրաինայի ժողովուրդների համար, դատապարտել Սբ. Զատկի տոնի ժամանակ թույլ տրվող անհարկի շքեղությունը:
Աղբյուրը հայտնում է, որ Վատիկան տանող մայրուղին զարդարված է եղել Նիդեռլանդներից բերված 35 հազար ծաղիկներով: