Armenian text to speach

ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Միքայել Սրբազանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում՝ ի պաշտպանություն Միքայել Սրբազանի։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումներին, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին՝ հարցազրույցների ընթացքում, հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան 

Մանրամասները ՝ տեսանյութում․ 




Լրահոս