Armenian text to speach

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Տաջիկստանի գործընկերոջ հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հոկտեմբերի 8-ին Դուշանբեում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆարրուխ Շարիֆզոդայի հետ:

Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության հետագա ընդլայնումը, քննարկվել են բարձր մակարդակի շփումներին վերաբերող  հարցեր: Անդրադարձ է կատարվել  փոխգործակցությանը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, ինչպես նաև հաղորդակցության, առևտրի և մշակույթի ոլորտներում։

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել դիվանագիտական շփումները և ոլորտային փոխգործակցությունը՝ Հայաստանի  և Տաջիկստանի միջև հարաբերությունների հետագա խորացման և ամրապնդման նպատակով:




Լրահոս