Armenian text to speach

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհակալագրեր է հանձնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի ավանդ ունեցող մասնագետներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հոկտեմբերի 8-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից շնորհված շնորհակալագրերի հանձնման արարողությունը:

Շնորհակալագրերը «Էլեկտրոն» ԲԲԸ-ի տնօրեն Սամվել Աբրահամյանին և «Հայկ Մեկ» ՍՊԸ-ի տնօրեն Վալերի Մարտիրոսյանին հանձնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը` բարձր տեխնոլոգինարի և ռազմարդյունաբերության ոլորտներում իրենց երկարամյա գործունեության և նշանակալի ավանդի համար:

Նախարար Հայրապետյանը, շնորհավորելով ոլորտի վաստակաշատ մասնագետներին, ընդգծել է նրանց ունեցած ներդրումն ու նվիրվածությունը Հայաստանի տեխնոլոգիական և պաշտպանական համակարգերի զարգացման գործում։




Լրահոս