«Ազգային Միաբանությունն ընդդիմադիր քաղաքական ուժ է, որը միշտ քննադատել է թ՛ե Ռոբերտ Քոչարյանին, թ՛ե Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Գագիկ Թադեւսյան. «168 ժամ» 22.01.2011Մեկ է, ով ինչ ուզում է ասի, միեւնույն է, բոլոր ժամանակների հաճախորդների բանակի լավագույն գեներալը մնում է Արտաշես Գեղամյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը իր վերադարձով քաղաքականություն, զրկեց մի ամբողջ ժողովրդի` հետեւելու ԱՄ առաջնորդի անզուգական ելույթներին ու չափածոներին: Այնպիսի բոցաշունչ ելույթներ, ինչպիսին ունենում էր Արտաշես Գեղամյանը, չեն կարողանում ունենալ ո՛չ նախկին, ո՛չ ներկա մրցակիցները` Արթուր Բաղդասարյանը, Վազգեն Մանուկյանը, Շավարշ Քոչարյանը: Իսկ ներկաների ֆոնին (ՀՅԴ-ի լիդերներ, Տիգրան Կարապետյան) Արտաշես Գեղամյանը ուղղակի անհասանելի է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ