
Իսրայելի ՌՕՈՒ ը շաբաթ առավոտյան պատասխան հարվածներ են հասցրել Գազայի հատվածից հրեակական տարածքները ռմբահարած ահաբեկիչներին: Այս մասին հաղորդում է Jerusalem Post ը` հղում կատարելով բանակի հրամանատարության կողմից արված հայտարարությանը: Հաղորդման համաձայն` օդուժին հաջողվել է խոցել նախապես ընտրված թիրախները: Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտարարել էին, որ երկրի հարավային հատվածում պայթել են ՀԱՄԱԶ ի կողմից արձակված 12 հրթիռներ: