Armenian text to speach

10 հայցերով 34.130.000 դրամ են իշխանությունները պահանջում «Ժողովուրդ» օրաթերթից. անուն առ անուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանում խոսքի ազատության մասին ամեն բարձրագոչ հայտարարությունները հաճախ խեղդվում են հենց դատարաններում։ «Ժողովուրդ» օրաթերթը վերջին տարիներին դարձել է իշխանության ու ազդեցիկ շրջանակների հիմնական թիրախը․ հայցերի եւ միլիոնավոր դրամների պահանջների միջոցով փորձում են ճնշել թերթի անկաշկանդ գործունեությունը։

Ստորեւ տեղեկացնում ենք ովքեր են հայցեր ներկայացրել «Ժողովուրդ»-ի դեմ եւ ինչի համար։

 

1․ Ալեն Սիմոնյանը եւ ընտանիքը

  • Հայցի պատճառ․ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սիմոնյանը դաժան քննադատության է ենթարկել ՌԴ-ին այն օրերին, երբ պատրաստվում էր Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցին։ Այդ հրապարակումը, ըստ Սիմոնյանի, անցանկալի էր։ https://armlur.am/1437153/
  • Երկրորդ հայցը կապված է նրա եղբոր հետ, ով նախկինում ղեկավարել է «Եվրոասֆալտ» ընկերությունը, որը հիմա սնանկացման ճանապարհին է։ https://armlur.am/1383994/
  • Պահանջվող փոխհատուցում․ երկու հայցերը միասին՝ 2 400 000 ՀՀ դրամ:

 

2․ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյան

  • Հայցի պատճառ․ թերթը ներկայացրել էր ՔՊ-ի ներսում Ավինյանի եւ պատգամավոր Արփի Դավոյանի բախումները, որտեղ թիմակիցները նրան մեղադրել էին կոռուպցիոն գործարքների համար։ https://armlur.am/1437641/
  • Պահանջը՝ 6 մլն ՀՀ դրամ:

 

3․ Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյան

  • Հայցի պատճառ․ «Ժողովուրդ»-ը հրապարակել էր Անդրանիկ Քոչարյանի մեղադրանքները Փամբուխչյանի հասցեին՝ ասված ՔՊ-ի փակ նիստի ժամանակ։ https://armlur.am/1425183/
  • Պահանջը՝ 3 մլն ՀՀ դրամ:

 

4․ Պատգամավոր Հայկ Սարգսյան եւ եղբայր Նաիրի Սարգսյան

  • Հայցի պատճառ․ Հայկ Սարգսյանը հերքում է, թե փայտանյութի բիզնես հետաքրքրություն ունի։ https://armlur.am/1434739/
  • Նաիրի Սարգսյանը հերքում է, թե կառավարական հարցեր է լուծել «GTB» ընկերության համար այն դեպքում, երբ ընկերության տնօրենն է նման հայտարարություն արել։ https://armlur.am/1461576/, https://youtu.be/NNyMV-w1trU
  • Պահանջը՝ 3 մլն դրամ:

 

5․ Դատավոր Ռուբիկ Մխիթարյան

  • Հայցի պատճառ․ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ նրան դատական համակարգում հիշատակում են որպես «Հուդա»։ Դատավորը վիրավորվել է այս հիշատակումից՝ չնայած այն հրապարակված էր այլ հեղինակային աղբյուրում։ https://armlur.am/1354229/
  • Պահանջը՝ 3 մլն ՀՀ դրամ:

 

6․ Դավիթ Երեմյան («Երեմյաններ» ընկերություն)

  • Հայցի պատճառ․ թերթը գնահատողական դատողություն էր արել, թե ինչ հանգամանքներում է կարճվել իրեն պատկանող ռեստորանում գրանցված ծեծկռտուքի գործը։

Հրապարակման առիթ․ Դավիթ Երեմյանի ներկայությունը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, որի ինստիտուցիոնալ որոշմամբ են կարճվում գործերը։  https://armlur.am/1397718/

  • Պահանջը՝ 6 մլն ՀՀ դրամ:

 

7․ «Լույսեր» բնակելի համալիր

  • Հայցի պատճառ․ 2019-ին «Ժողովուրդ»-ը հրապարակել էր բնակիչների բողոքը՝ տարածքում օձերի եւ կարիճների առկայության մասին: https://armlur.am/1270427/
  • Օրաթերթը գործը հաղթել էր, բայց այն նորից բեկանվել է եւ ուղարկվել նոր քննության։
  • Պահանջը՝ 1 մլն ՀՀ դրամ:

 

8․ Մհեր Դերձյան («Մի կտուրի տակ» նախաձեռնություն)

  • Հայցի պատճառ․ թերթը գրել էր, որ Դերձյանը Արմավիրում քաղաքացիներից փողեր էր հավաքում տների հերթագրման համար, սակայն հողահատկացում, տարածք եւ շինարարություն գոյություն չունեին եւ չունեն մինչ օրս: https://armlur.am/889450/
  • Խաբված քաղաքացիների պատմությունը դեռ դատարաններում է։
  • Պահանջը՝ 3.570.000 ՀՀ դրամ:

 

  1. Նարեկ Վանեսյան. առողջապահության եւ սոցապնախարարի մտերիմը
  • Նա պահանջում է հերքում իր մասին արված հիշատակումների համար, մինչդեռ բոլոր հիշատակումներն արված են մեջբերումներով՝ օգտվելով արդեն իսկ նախկինում արված հրապարակումներից, որոնք չեն հերքվել կամ գնահատողական դատողություններ են: Նա էլ 2 հայց է ներկայացրել: https://armlur.am/1501262/?fbclid=IwRlRTSAM0qMlleHRuA2FlbQIxMAABHkddfB2LifV5Y9OgThGbZajkNp4yc7F7CR93eWjjqK7028ey4ZKqZYESHM_T_aem_CpHgB8Ye0y_r2jI-utWOZQ, https://armlur.am/1500665/
  • Պահանջը՝ 6 160 000 ՀՀ դրամ: Խոսքի ազատության վտանգները

Այսօր միայն «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված հայցերի գումարը կազմում է 34.130.000 ՀՀ դրամ։ Դա ոչ միայն ֆինանսական սպառնալիք է լրատվամիջոցի գոյության համար, այլեւ ուղիղ հարված՝ մամուլի անկաշկանդ գործունեությանը։

Միլիոնների բռնագանձման սպառնալիքով փորձում են լռեցնել թերթը, բայց

  • «Ժողովուրդ»-ը չի նահանջում,
  • չի ընկրկում,
  • չի հուսահատվում։

Արդեն 15 տարի շարունակ թերթը մնում է նույն պայքարի մեջ՝ հասարակությանը ներկայացնելով ոչ թե պաշտոնական ճոխ խոսքեր, այլ իրականությունն իր ամենաանսպասելի դրսեւորումներով։

 

 

 

 

 

 

Ո՞ր քարտեզով է սահմանազատում լինելու. ԱԳՆ-ն մանրամասնում է. «Ժողովուրդ»

 

Ադրբեջանի նախագահը մի կողմից ստորագրում է Խաղաղության հռչակագիր, մյուս կողմից չի հրաժարվում իր ամբողջատիրական նկրտումներից՝ շարունակելով առաջ տանել այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» թեզը, որը ներառում է ՀՀ ինքնիշխան տարածքի մեծ մասը:

Քանի որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին վերջին հայտարարություններում հիշատակվող աղբյուրներում, մասնավորապես՝ 2022 թ. հոկտեմբերին Պրահայում ընդունված հռչակագրում, որում հղում է արվում 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, բացակայում է որեւէ հղում կոնկրետ քարտեզների, «Ժողովուրդ» օրաթերթը հստակ տեղեկանալու համար մի քանի հարց է ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

 

Մասնավորապես հետաքրքրվել ենք.

 

  1. Կոնկրետ ո՞ր քարտեզ(ներ)ի հիման վրա են Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, եթե հիշատակվող Պրահայի եւ Ալմա-Աթայի հռչակագրերում բացակայում է որեւէ հստակ հղում կոնկրետ քարտեզներին։
  2. Արդյո՞ք գոյություն ունի որեւէ համաձայնեցված կամ իրավական ուժ ունեցող քարտեզ, որը կողմերի միջեւ ամրագրված է որպես տարածքային ամբողջականության ճանաչման հիմք։
  3. Իլհամ Ալիեւի կողմից պարբերաբար հնչում են թեզեր «Արեւմտյան Ադրբեջանի» վերաբերյալ, որը, ըստ նրա, գտնվում է ներկայիս ՀՀ ինքնիշխան տարածքում:

 

ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար Հակոբ Սարգսյանի անունից ստացել ենք հետեւյալ պատասխանները. «Կարող ենք ընդգծել, որ 2024թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Հաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգի համաձայն, սահմանազատման գործընթացում կողմերը կհիմնվեն Ալմա-Աթայի հռչակագրի վրա, եթե հետագայում ՀՀ-ի եւ ԱՀ-ի միջեւ Խաղաղության համաձայնագրով այլ կարգավորումներ նախատեսված չեն: Ինչպես երեւում է  օգոստոսի 8-ին նախաստորագրված եւ օգոստոսի 10-ին հրապարակված համաձանագրի տեսքից, դրանով այլ բան նախատեսված չէ: Ամբողջական համաձայնագիրը՝ https://www.mfa.am/hy/press-releases/2025/08/11/Initialed%20Arm-Az%20Peace%20Agreement%20text/13394

 

Ավելին՝ համաձայնագրում հաստատելով, որ նախկինում ԽՍՀՄ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջեւ սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները եւ որպես այդպիսին ճանաչվել միջազգայն հանրության կողմից՝ կողմերը ճանաչում են եւ կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը եւ քաղաքական անկախությունը»:

 

ՀՀ ԱԳՆ-ից հիշեցնում են.  «Կանոնագրում ամրագրված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով առաջնորդվելու հիմնարար սկզբունքը կանխորոշում է վերաբերելի փաստաթղթերի շրջանակը, քանի որ այդ փաստաթղթերը պետք է լինեն Խորհրդայի միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող եւ իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթեր եւ քարտեզներ, որոնք արտահայտել են Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ առկա վարչական սահմանը: Ինչ վերաբերում է ձեր կողմից հիշատակված այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթին, այդ մասով ՀՀ դիրքորոշումը արտահայտվել է մի շարք հանրային անդրադարձներում: https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2025/06/23/mfa_statement/13327»:

 

 

 

 

 

Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը տվեց

 

Երեւանում անցկացվող «Ժողովրդավարության ֆորումի» շքեղ դահլիճում երեկ հնչեց մի արտահայտություն, որը կոնկրետ քաղաքական հրահանգ կարելի է որակել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իբրեւ թե համեմատություն անցկացնելով Վանաձորի դեպքերի հետ, որտեղ ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորվել էր, իսկ քրեական անցյալ ունեցող Արկադի Փելեշյանը (Ակա), չլինելով ընտրված, կառավարում է Վանաձորը, ասաց. «Դուք անընդհատ ասում եք` Վանաձոր, Վանաձոր, բա Գյումրիի դեպքերը ինչո՞ւ չեք նկատում։ Իրավապահները արձանագրեցին, որ բաժանվել է ընտրակաշառք, մի քանի ձայնի կամ մի 100 ձայնի տարբերությամբ քաղաքապետը դարձավ քաղաքապետ, բայց ոչ մեկը ցույցեր չարեց, թե ոնց կարող է՝ ընդդիմությունը կաշառք բաժանի, քաղաքապետ ունենա։ Անընդհատ ասում եք՝ Վանաձոր, Վանաձոր։ Ընդդիմությունը 20-30-50 մլն դրամ կաշառք ա բաժանել՝ ոչինչ, մի 500 հազար ա տվել՝ ոչինչ։ Էդպես չի լինում», – հայտարարեց Փաշինյանը։

Այս խոսքերով Փաշինյանը փաստացի ճանապարհային քարտեզ հանձնեց իրավապահներին՝ Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին գահընկեց անելու ուղղությամբ։

Նա ուղերձ տվեց. Գյումրին չի կարող ունենալ ընդդիմադիր քաղաքապետ։ Մնում է սպասել, թե ինչպես են իրավապահները կյանքի կոչելու այս «ժողովրդավարական» ճանապարհային քարտեզը։

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ ՀՀ երեք նախագահների կառավարման ժամանակաշրջանում էլ 18 տարեկան հայ զինվորը Հայաստանի ինքնիշխան սահմաններից դուրս ծառայություն է իրականացրել։

 

Նիկոլ Փաշինյանի ասածով ստացվում է՝ նրանք, ովքեր Արցախում են ծառայել, ահաբեկիչներ են եղել։

 

Սակայն հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը անմասն չի մնացել այս գործողությունից, քանի որ 2018-2020 թվականներին նա իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին, ծառայության էր ուղարկել Արցախում։  Դեռ ավելին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմին Աննա Հակոբյանը ձեւավորել էր «Էրատո» ջոկատ ու մեկնել Սյունիք, Արցախ, իբրեւ թե հայրենի հողը պաշտպանելու։

 

Ի՞նչ է ստացվում. եթե Ալիեւն այսօր պահանջում է Արցախյան պատերազմների բոլոր մասնակիցների նկատմամբ դատավարություն, որը նաեւ ակնարկվում է նախաստորագրված Խաղաղության պայմանագրի փաստաթղթի դրույթներում, ապա առաջինը պետք է դատվեն Աննա Հակոբյանն ու Աշոտ Փաշինյա՞նը՝ որպես երկրի առաջին դեմքի ընտանիքի անդամներ։

 

2018-2020 թվականներին եւ մինչ այդ (ՀՀ երեք նախագահների կառավարման ժամանակաշրջանում) «Իրակա՞ն Հայաստանում», թե՞ «Պատմական Հայաստանում» էր ապրում Նիկոլ Փաշինյանը, դժվար է ասել, բայց, երեւի թե, Արցախը դեռ Հայաստան էր։

 




Լրահոս