Ընտրություններում համագործակցության ձեւերին կոալիցիան կանդրադառնա հունվարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ճեպազրույցներում նման հայտարարություն արեց ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով տարածված լուրերին, թե “”Բարգավաճ Հայաստան””-ը եւ Հանրապետականը բանակցում են խորհրդարանական ընտրություններին միասնական համամասնական ցուցակով մասնակցելու հարցի շուրջ: “”Քաղաքական կոալիցիա հասկացողությանը դա դաշինք է, արդեն այդ դաշինքը կա: Մնում է ձեւը որոշել` որպես ռազմավարություն: Բնական է, այս պահին համագործակցում ենք եւ համագործակցելու ենք նաեւ առաջիկա ընտրություններում: Մնացածը` առանձին կգնանք, թե միեւնույն ցուցակով կգնանք, սա ընդամենը ձեւն է, որը պիտի նայվի այդ ժամանակահատվածի պահանջարկին», – ասաց Սահակյանը: Նա ասաց, թե համագործակցության ձեւի ընտրությանը կոալիցիան կանդրադառնա հունվարից հետո:””Օրինաց երկիր””-ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը եւս պնդեց, որ միասնական համամասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու շուրջ իշխող կուսակցությունները որոշում չունեն, անգամ չեն քննարկել այդ հարցը: Բայց Բիշարյանն էլ չի հերքում, որ նման բան հնարավոր է: “”Եթե հանկարծ այնպիսի խնդիրներ առաջանան, ծառանան երկրի առջեւ, դա կարող է լինել քննարկման առարկա: Բայց այսօր նման քննարկում չկա», – ասաց նա` դժվարանալով, սակայն, նշել, թե երկրի առջեւ ծառացած որ խնդիրները կարող են բերել այդ ընտրական դաշինքի ձեւավորմանը:””Բարգավաճ Հայաստան””-ից Վարդան Բոստանջյանը հավանական է համարում կոալիցիոն միասնական ցուցակի ձեւավորումը. – “”Եթե երկրի շահերը ենթադրում են ու պահանջում են նման բան, ուրեմն բոլոր պարագաներում բոլոր քաղաքական ուժերի տրամադրվածությունն ու նպատակը պետք է լինի դա: Ելնելով այդպիսի իմպերատիվից, այսինքն երկրի շահերից` ես կարողանում եմ տեսնել դրա հավանականությունը: Բայց այսօր դրությամբ, եթե արծարծվում է նման հարց, այդ հարցը պարզապես որպես տեսակետ է արտահայտվում””: Հարցին, թե երկիրը դրանից ինչպես կարող է շահել, պատգամավորը պատասխանեց. – “”Այնպես կարող է շահել, որ այդ ճանապարհով ապահովվի ե’ւ կայունություն, ե’ւ հանդուրժողականություն, ե’ւ ընդհանրապես խնդիրների լուծման համար միասնական մոտեցում””: Անցած տարի Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններում փորձելու են ստանալ ընտրողների ձայների մեծամասնությունը: Հարցին, թե կարելի է ուժը կորցրած համարել այդ հայտարարությունը, Բոստանյանը արձագանքեց. – “”Բացարձակապես այդպես չի կարելի համարել, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքական ուժ ընդհանրապես մի նպատակ ունի` ունենալ ավելի մեծ ընտրազանգված””: “”Բարգավաճ Հայաստան””-ի ներկայացուցիչը, սակայն, ՀՀԿ-ի հետ իրենց հարաբերությունների բարելավումը չի կապում թմրանյութ օգտագործելու եւ պահելու կասկածանքով կալանավորված Մասիսի քաղաքապետականի աշխատակից, “”Բարգավաճ Հայաստան””-ի հետ առնչություն ունեցող Արթուր Ղազարյանի խափանման միջոցը նախօրեին փոխելու հետ: Դեկտեմբերի 7-ին Ղազարյանն ազատ է արձակվել` բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, սակայն, “”Ազատություն”” ռադիոկայանին փոխանցեցին, թե թմրանյութերի ապօրինի շրջանառության համար կալանավորված “”արգավաճ Հայաստան””-ի Ջերմուկի կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանի եւ նույն կուսակցության հետ սերտ կապեր ունեցող “”Արարատ ցեմենտ”” գործարանի առաքիչ, “”Շլամ””մականունով Արմեն Մուրադյանի խափանման միջոցները չեն փոխվել: Բոստանյանն ասում է, որ ո’չ իրենց համակիրների կալանավորման, ո’չ էլ նրանցից մեկի խափանման միջոցը փոխելու մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում: – “”Հետապնդումները դադարել են կամ ավելի մեղմ են դառել. նման բաներ չի կարող լինել: Այդ նույն երեւույթը կարելի է պատկերացնել այլ մարդկանց կտրվածքով… Քաղաքական ենթատեքստ չեմ ուզում տեսնել””:




Լրահոս