Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելգիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
««Համաշխարհային դարպասները» ԵՄ լոգիստիկ, էներգետիկ ամենամեծ պրոյեկտներից մեկն է, որը պետք է կապի ԵՄ-ն տարբեր այլ տարածաշրջանների, այդ թվում՝ մեր տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների հետ: Եվ վարչապետը հրավիրված է ելույթ ունենալ այս ֆորումի բացման արարողության ժամանակ: Նաև նախատեսված են հանդիպումներ եվրոպացի գործընկերների հետ, երկկողմ այլ հանդիպումներ ևս տեղի կունենան: Եթե իմ տեղեկությունները ճիշտ են, Ադրբեջանի նախագահն այս միջոցառմանը չի մասնակցում»:
























































































