Armenian text to speach

Անոմալ տաք եղանակը հոկտեմբերի 10-ից կնահանջի․ Սուրենյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հոկտեմբերի 8–ին և 9–ին գրանցվել է տարվա այս ժամանակաշրջանի համար նորմայից բավականին բարձր ջերմաստիճան, սակայն հոկտեմբերի 10–ից ջերմաստիճանը կսկսի նվազել։

Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Ամեն բան չափի մեջ է հաճելի. վաղվանից մեր երկրում մթնոլորտի շրջանառությունըը կփոխվի. հարավային տաք օդային հոսանքները կփոխարինվեն Սև ծովի կողմից եկող համեմատաբար ցուրտ օդային հոսանքներով, որոնց ներխուժման արդյունքում հոկտեմբերի 10–12–ն ընկած ժամանակահատվածում այսօրվա համեմատ հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով»։




Լրահոս