Տևական ժամանակ է՝ անհայտ կորած զինծառայողների հարազատները հավաքվում են և պահանջում իրենց որդիների վերաբերյալ հստակ պատասխաններ։
Այսօր նրանք հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ կալանավորված Արսեն Ղուկասյանի պաշտպանությանը աջակցելու նպատակով։
Հիշեցնենք, որ վերջին անգամ անհայտ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին անցկացրել Պաշտպանության նախարարության շենքի դիմաց, որի արդյունքում խուլիգանության քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էր անհայտ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։ Վերջինս ունի առողջական խնդիրներ։
ArmLur.am-ը ֆիքսել է, թե ինչպես Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը դուրս եկավ Գլխավոր դատախազությունից՝ անցնելով անհետ կորածների հարազատների կողքով։ Երբ լրագրողը հարցրեց, թե ինչու նա այդպես անտարբեր անցավ, Ավագյանը արագ հեռացավ և չպատասխանեց հարցերին։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























