Նախագահական ընտրություններում առաջատարը նախկին արտգործնախարարն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանի նախկին արտգործնախարար Աբդուլլա Աբդուլլան նախագահական ընտրություններում առաջատարի դիրքն է գրավում ներկա պահին, սակայն վերջնական հաղթանակի համար նրան պակասում են ընտրողների ձայների մեծամասնությունը: Այս մասին տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով Աֆղանստանի Անկախ ընտրական կոմիտեին:

Այս պահին, հաշվարկված են 34 մարզերից ընտրություններին մասնակցած բնակիչների ձայների 50 տոկոսը: Հաշվարկներով, ներկա պահին, Աբդուլլան առաջինն է 44 տոկոս ձայների քանակությամբ, նրան հաջորդում է նախկին Ֆինանսների նախարար Աշրաֆ Հանի Ախմադզայը 33.2 տոկոս ձայների քանակությամբ:

Ապրիլի 5-ին կայացած նախագահական ընտրություններին մասնակցել են 8 նախագահի թեկնածու:

Երկրի գործող ղեկավար Համիդ Կարզայն իր թեկնածությունը չի դրել, քանի որ երկրի սահմանադրությամբ արգելվում է երրորդ անգամ դնել թեկնածությունը նախագահական ընտրություններին:

Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը:




Լրահոս