Armenian text to speach

Քննչական կոմիտեն հարցաքննել է 7 ամիս առաջ Մերձավանի կրակոցների գործով կալանավորվածի մորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այսօր ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցների գործով միակ կալանավորվածի՝ Արմեն Ղազարյանի մայրը՝ Ռուզաննա Ղազարյանը։ Վերջինս ՀՀ քննչական կոմիտեում մի քանի ժամ ցուցմունք է տվել ու պնդել՝  եթե փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցների գործը չվերաբացեք ու օբյեկտիվ չքննեք, ապա Մերձավանում հնչած կրակոցներն ու սպանությունները շարունակվելու են։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Մերձավանում սպանվեց Վալոդյա Գրիգորյանը եւ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Սպանությունից 10 օր առաջ երկիրը լքում է Մերձավանի ՔՊ-ական նախկին ղեկավար Մհեր Ախտոյանը, որի երկիրը լքելը խիստ կասկածների տեղիք է տալիս։

Բանն այն է, որ ArmLur.am-ի հետ զրույցում Մերձավանցիները պատմել էին, որ գյուղը բաժանվել է 2 մասի՝ ՔՊ-ական Ախտոյանների թիմակիցներ եւ Վալոդյա Գրիգորյանի թիմակիցներ։ Արդյունքում համայնքապետի ընտրություններից առաջ՝ փետրվարի 5-ին Մերձավանում հնչեց կրակոցներ ու սպանվեց Գրիգոր Օհանյանը։ Այս աղմկահարույց կրակոցներին անձամբ տնից հետեւում էր ՔՊ-ական Մհեր Ախտոյանը, թե ինչպես են մի խումբ տղաներ ծեծում միմյանց ու կրակում, ու, որպես համայնքի ղեկավար, որեւէ քայլ չէր անում։ Արդյունքում, վերջինիս անգործության հետեւանքով սպանվեց իր բարեկամը՝ Գրիգոր Օհանյանն ու իր մտերիմ շրջապատը մնացին անպատիժ։

Ամիսներ շարունակ այս քրեական գործով մեղադրյալ Արմեն Ղազարյանի մայրը պնդում էր, որ քննությունը օբյեկտիվ չի ընթանում ու հետեւանքները անխուսափելի են լինելու, և որ իր որդին մեղավոր չէ։ Եվ ահա աղմկահարույց դեպքերից հետո մարտի 30-ին Փարաքարում կայացան ընտրություններ եւ Վալոդյա Գրիգորյանը հաղթեց ընտրություններում, սակայն 7 ամիս անց իր տան դիմաց սպանեցին նրան։

 

Քնար Մանուկյան




Լրահոս