Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուրբաթ օրը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը այս կամ այն կերպ զինաթափվելու է, իսկ Գազայի հատվածը՝ ապառազմականացվելու։
«Մենք բոլոր կողմերից ճնշում ենք գործադրում ՀԱՄԱՍ-ի վրա ՝ նախապատրաստվելով ծրագրի հաջորդ փուլերին, որոնք ենթադրում են ՀԱՄԱՍ-ի զինաթափում և Գազայի ապառազմականացում: Եթե դրան հասնենք հեշտ ճանապարհով, թող այդպես էլ լինի: Եթե ոչ, ապա դա կիրականացվի դժվարին ճանապարհով», – ասել է Նեթանյահուն տեսաուղերձում:





























