Եվ կույս մնալ, եվ հաճույք ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում փոքրացել է առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալու տարիքը. այդ մասին վկայում են հասարակական կազմակերպություններից մեկի անցկացրած հետազոտության տվյալները, որոնք հրապարակվելու են 2012 թվականի սկզբին: Հետազոտությունն անցկացվել է Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Գորիսում: Հեղինակները 13-16 տարեկան անչափահասների շրջանում արված հարցումներով փորձել են պարզել հետեւյալը. ինչ մակարդակի վրա են գտնվում սեռական հարաբերությունների վերաբերյալ ունեցած դեռահասների գիտելիքները, նրանց ինֆորմացիայի աղբյուրները, սեքսուալ փորձը: Պարզվել է, որ վերջինները սեքսի վերաբերյալ ինֆորմացիան ստանում են հիմնականում ինտերնետի եւ ընկերական շփումների միջոցով: Սեքսի, ավելի ճիշտ՝ անվտանգ սեքսի մասին դեռահասներն այնքան էլ տեղյակ չեն: Անվտանգ սեքս ասելով՝ մեծամասնությունը հասկանում է միայն անցանկալի հղիությունից պաշտպանված լինելը: Քիչ թե շատ տեղյակ են եղել պահպանակների գոյության մասին, սակայն միայն չնչին տոկոսն է խոստովանել, որ երբեւէ օգտվել է դրանցից: Հատկապես Գորիսի եւ Կապանի արդյունքները ցույց են տվել, որ առաջին անգամ սեռական հարաբերություն ունեցողների տարիքը սկսում է 13-14 տարեկանից, եւ դա արտահայտվում է մեծամասամբ աղջիկների շրջանում: Ի տարբերություն Գորիսի եւ Կապանի՝ Երեւանում սեքսուալ փորձ ունեցող դեռահասների մեծամասնությունը տղաներ են, իսկ Գյումրիում, Վանաձորում՝ եւ տղաները, եւ աղջիկները հավասարապես: Դեռահասների վարքից շեղվելու պատճառ է հանդիսանում նաեւ դպրոցում սեռական դաստիարակության ուսուցանման պակասը. երեխաները չստանալով համապատասխան կրթություն, դաստիարակություն, ինֆորմացիա, սկսում են ինքնուրույն կորզել իրենց հուզող հարցերի պատասխանները, սեփական փորձի միջոցով: Սեքսապաթոլոգ Սուրեն Պետրոսյանի ձեւակերպմամբ, շատ կարեւոր է դեռահասների սեռական ճիշտ դաստիարակություն ստանալը. «Ամեն ինչ սկսվում է դեռահասության շրջանից: Եթե 13-14 տարեկան աղջիկը կամ տղան ուզում են ամեն ինչ իմանալ սեքսի մասին, եթե նրանց հետաքրքրում են սեռական հաճույքը, դիրքերը եւ այլն, ապա պետք է ամեն ինչ բացատրել, մեկնաբանել եւ ոչ թե արգելել: Ուզենք, թե չուզենք, միեւնույն է, անչափահասները ստանալու են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, շատերը փորձելու են կրկնօրինակել այն, ինչ տեսնում են ֆիլմերով կամ նկարներով, ինտերնետով: Իսկ էկրանից ցուցադրվածը, բնականաբար, չափազանցություն է, հենց այդ պատճառով էլ պետք է դպրոցից սկսած բացատրել, թե ինչ է նշանակում սեքսով զբաղվել””:””Առավոտի”” հետ զրույցում գինեկոլոգ Սվետլանա Աղաբեկյանն էլ ասաց. “”21-րդ դարի դեռահասների առաջադեմ լինելը չափից շատ արտահայտիչ է դարձել: Նրանք ձգտում են ապրել այնպես, ինչպես արտասահմանցի դեռահասներն են: Ու ասեմ, որ հետ չեն մնում: Ուզում են, ավելի ճիշտ՝ օգտվում են կյանքի բոլոր բարիքներից: Հատկապես աղջիկները շատ հասուն մտածելակերպ ունեն, անում են ամեն ինչ, ապրում սեռական կյանքով, համարելով դա նորմալ երեւույթ: Առավել ճարպիկներն էլ եւ ուզում են հաճույք ստանալ, եւ կույս մնալ. ու հավատացեք, նրանց ամեն ինչ հաջողվում է: Իհարկե՝ ես տվյալներ չեմ հրապարակի, բայց յուրաքանչյուր բժիշկ կհաստատի իմ ասածները, որ այժմ մեծացել է կուսաթաղանթը վերականգնելու համար բժիշկներին դիմող անչափահասների թիվը: Չնայած դա էլ այժմ խնդիր չի հանդիսանում, բայց, ամեն դեպքում, ծնողները ձգտում են իրենց աղջիկներին պատվով պսակել””:  




Լրահոս