Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Գետափ-Մարտունի 78 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 36-ամյա Մեսրոպ Ն.-ի վարած «Toyota» մակնիշի և 62-ամյա Սուսաննա Բ.-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Honda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 80 մետր առաջ ընթանալով հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Honda»-ի ուղևորներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 66-ամյա Սեդա Բ.-ն, 25-ամյա Դիանա Զ.-ն, «Toyota»-ի վարորդ Մեսրոպ Մ.-ն, նրա ուղևորներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 45-ամյա Ալիկ Խ.-ն և 36-ամյա Ռուբեն Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:





























