Ազգային անվտանգության ուժերը ոչնչացրել են Ալ-Քաիդայի 20 ահաբեկչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եմենի հարավում ` Աբյան պրովինցիայում ապրիլի 20-ին 5 Ալ-Քադիայի ահաբեկիչ է ոչնչացվել: Այս մասին տեղեկացնում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:

Եմենի ՊՆ-ն հաստատել է օպերացիայի իրականացման փաստը, չճշտելով ոչնչացված ահաբեկիչների կոնկրետ թիվը: Համաձայն այդ տեղեկատվության, օդային գրոհի նպատակը ահաբեկիչների պատրաստման ճամբարի ոչնչացումն էր, որը տեղակայված էր երկրի հարավային լեռնային շրջանում:

Ապրիլի 19-ի օդային հարվածները Ալ-Քաիդայի օբյեկտներին Ալ-Բեյդա մարզում հասցրել է ամերիկյան անօդաչու թռչող սարքը: Օպերացիայի նշանակետն էր մեքենան, որի մեջ գտնվում էին ահաբեկիչները: Ցավոք, օպերացիայի ժամանակ ոչնչացվել է նաև խաղաղ բնակիչներին տանող մեքենան, արդյունքում ոչնչացվել են 15 ահաբեկիչ և զոհվել` երեք խաղաղ բնակիչ:

Եմենի հարավային և հարավ-արևմտյան մարզերը համարվում են Արաբական թերակղզում Ալ-Քաիդայի կնետրոնը: Այս ահաբեկչական խմբավորման անդամները թաքնվում են լեռնային շրջաններում, որտեղից էլ գրոհում են երկրի պաշտպանության և օրինապահ համակարգի ներկայացուցիչների վրա:

Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը:




Լրահոս