ՄԱԿ–ի Պաղեստինյան փախստականների հարցերով գործակալությունը (UNRWA) ողջունել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագիրը և նշեց, որ պատրաստ է Գազա հասցնել սնունդ և անհրաժեշտ պարագաներ։
«Այս համաձայնությունը հանգստություն է այն մարդկանց համար, ովքեր երկար տարիներ տառապել են ավերածություններից և կորուստներից», – ասել է UNRWA–ի ղեկավար Ֆիլիպ Լազարինին։
Գազայում դեռ աշխատում է մոտ 12,000 UNRWA աշխատակից, որոնք ապահովում են առողջապահական և կրթական ծառայություններ։ «Կան ավելի քան 660,000 երեխաներ, որոնք անհամբեր սպասում են դպրոց վերադառնալուն», – նշել է նա։
Լազարինին կոչ է արել բոլոր պետություններին աջակցել UNRWA–ին՝ օգնելու կարիքավորներին առաջիկա ամիսներին։


























































































