Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 31-ամյա Լուսինե Մ․-ի վարած Toyota մակնիշի և 63-ամյա Հունան Մ․-ի վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տվյալներով՝ «Գազելը» սպասարկում է Սպիտակ-Վանաձոր երթուղին։






























