Armenian text to speach

Պուտինը մանրամասնորեն ներկայացրել է ԱՊՀ երկրների ղեկավարներին Ալյասկայի պայմանավորվածությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներին մանրամասն ներկայացրել է Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածությունների և Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ և հետո ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին հայտարարել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Նա մանրամասն տեղեկատվություն է տրամադրել, այդ թվում՝ Ալյասկայի, պայմանավորվածությունների և Ալյասկայից առաջ և հետո ստեղծված իրավիճակի մասին: Խոսքն Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ առաջարկների մասին էր, Պետինը հաստատել է դա», – ասել է Բելառուսի ղեկավարը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում:

«ԱՄՆ-ի (առաջարկների մասին), այլ ոչ թե Ռուսաստանի», – ընդգծել է Լուկաշենկոն։

Անդրադառնալով համապատասխան հարցին՝ հանրապետության ղեկավարը արտահայտել է իր կարծիքն այս առաջարկի արդիականության վերաբերյալ։ «Այն միշտ արդիական կլինի։ Եթե այն ընդունվեր այսօր, պատերազմը կավարտվեր այսօր։ Եթե վաղը՝ վաղը», – հավելել է նա։

Ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդում՝ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը դրական է գնահատում Ալյասկայի գագաթնաժողովի արդյունքները և կազմակերպում է իր աշխատանքները ուկրաինական կարգավորման ուղղությամբ՝ համաձայն դրանց։




Լրահոս