ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տասնամյակներ շարունակվող ճգնաժամերը լուծելու ամերիկյան առաջնորդի ջանքերի վերաբերյալ նրա խոսքերի համար։
«Շնորհակալություն, նախագահ Պուտին», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։ Ամերիկացի առաջնորդը նաև կիսվել է Ռուսաստանի նախագահի ելույթի մի հատվածով։ Այնտեղ Պուտինը նշել է, որ Թրամփը «շատ բան է անում այս բարդ ճգնաժամերը լուծելու համար, որոնք տևում են տարիներ, նույնիսկ տասնամյակներ»։































