Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան («ԵՄ3») ցանկանում են մշակել նոր մեխանիզմներ՝ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար։ Այս մասին ասվել է երեք երկրների առաջնորդների՝ վարչապետ Քիր ՇՍթարմերի, կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և նախագահ Էմանուել Մակրոնի միջև խորհրդակցություններից հետո արված համատեղ հայտարարության մեջ։ Տեքստը հրապարակվել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության կողմից։
ԵՄ3 առաջնորդները հայտարարել են, որ «կմեծացնեն Ռուսաստանի վրա ճնշումը» և այդ նպատակով «մտադիր են առաջընթացի հասնել սառեցված ռուսական պետական ակտիվների արժեքն օգտագործելու հարցում՝ Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար»։ «Մենք ցանկանում ենք դրան հասնել Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցությամբ», – նշվում է հայտարարության մեջ։
«Մենք ցանկանում ենք մշակել նոր, համարձակ և նորարարական մեխանիզմներ՝ ճնշումը մեծացնելու համար», – նշվում է նրանց հայտարարության մեջ։ Այս համատեքստում երեք երկրների առաջնորդները մատնանշել են այսպես կոչված ստվերային նավատորմի դեմ ուղղված միջոցառումները և ընդգծել, որ կշարունակեն օգնություն ցուցաբերել Կիևին, այդ թվում՝ «կամավորների կոալիցիայի» շրջանակներում։





























