
Ուկրաինայի առաջնության 20-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» մրցակցի հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Կրիվբասի» դարպասն ու կրկին 1 միավորով է հետ մնում առաջատար Կիևի «Դինամոյից»: Հանքափորների կազմում կրկին գերազանց խաղ ցուցադրեց Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցեց ողջ հանդիպմանը: 10-րդ րոպեին հաշիվը բացեց Դուգլաս Կոստան: Երկորոդ խաղակեսի մեկնարկից 16 րոպե անց նույն Կոստայի փոխանցումից հետո աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը, ով այսօր նույնպես խաղում էր առաջ քաշված կիսապաշտպանի դիրքում: 84-րդ րոպեին Սրնայի փոխանցումից հետո Էդուարդոն հաշիվը դարձրեց խոշոր, իսկ մրցավարի ավելցրած վերջին րոպեին Ադրիանոն դրեց հանդիպման վերջակետը: