Հոկտեմբերի 11-ին, վիճաբանություն, ծեծկտուք է տեղի ունեցել, և կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի ժողովրդին հայտնի Կինոյի շենքի խաչերուկում կրակոցներ են հնչել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կա 2 վիրավոր, նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։
Armlur.am-ը դեպքի վայրում է եղել, կրակոցները հնչել են երեխաների համար նախատեսված խաղահրապարակում։
Shamshyan.com-ն էլ Աբովյան» բժշկական կենտրոն մեկնած իրավապահները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Վ.-ն է:
Մինչ իրավապահները հիվանդանոցում էին, նույն հիվանդանոցից հերթական ահազանգն է ստացվում, որ «գոտկային ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ևս 1 հոգի տեղափոխվել է իրենց մոտ:
Քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Վահե Վ-ն է:
Բժիշկները իրավապահներին հայտնում են, որ նշված անձինք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և վիրահատարանում են, ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ:





























