Երևանի կենտրոնից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հայաստանի ամենամեծ աղբանոցը՝ Նուբարաշենի կենցաղային աղբավայրը, երկրորդ օրն է՝ ծխում է։
«Այսօր քամին այս կողմ բերեց, ժողովուրդը՝ ծխի մեջ է, թունավոր հոտ է շնչում, ծանր հոտ»,- քաղաքացիները ահազանգում են։
Նշում են որ անգամ լուսամուտ չեն կարողանում բացել։
Տեղում աշխատանքները շարունակվում են, այս պահին 20 միավոր տեխնիկայով հողով ծածկում են ծխացող օջախները։ Հիշեցնենք, որ Նուբարաշենի աղբավայրում հերթական անգամ հրդեհ է բռնկվել հոկտեմբերի 10-ի գիշերը։
Մեր աղբյուրների տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շուրջ 1000 հեկտար տարածքում, եւ մարելու փորձերը շարունակվում են՝ ջրառային եւ հողային աշխատանքներ իրականացնելով։


























































































