BBC.ru-ն պատրաստել է մի ցուցակ, որտեղ ներառված են տասը փաստ, որոնց մասին դեռ մեկ շաբաթ առաջ ոչինչ չգիտեինք:
Եվ այսպես`
1. Մեծ Բրիտանիայի տնտեսությունը պահպանում է կայունությունը թմրանյութերի վաճառքից ու մարմնավաճառությունից ստացված հսկայական գումարների շնորհիվ:
2. Իսրայելում ծովային կրիային վիրահատության միջոցով կամրացնեն արհեստական լողակ:
3. Գիտնականները կհայտնաբերեն Երկիր մոլորակին շատ նման մի նոր մոլորակ:
4. Բեղեր պահելու նորաձևությունը կարելի է բացատրել Դարվինի բնական ընտրության թեորիայով:
5. Ռուսական քարոզչության դեմ պայքարելու համար Ղրիմում օգտագործում են Շերի երաժշտությունը:
6. Գերմանիայում հնարավոր է «պատահաբար» վաճառել Հիտլերի պատկերով բաժակներ: 🙂
7. Բրիտանիայում կգտնեն հանրահայտ նկարիչ Բենքսիի հերթական գործը:
8. Օտարերկրացիներին թույլ կտան աշխատել ռուսական ավիաընկերություններում:
9. Տադկիրներն ու թեյի փաթեթներն ու մի շարք այլ գյուտեր իրենց մասսայականությամբ պարտավոր են Առաջին համաշխարհայինին:
10. Արքայազն Վիլյամի այցը Ավստրալիա իր կնոջ հետ կբարձացնի մոնարխիայի ազդեցությունը մի քանի աստիճանով:
Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը: