Վլադիմիր Զելենսկին զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Telegram-ում հայտարարել է Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Զելենսկին այժմ զրուցում է նախագահ Թրամփի հետ», – գրել է նա։
Երմակը, սակայն, չի նշել բանակցությունների ձևաչափը։
Ավելի ուշ Զելենսկին Թրամփի հետ իր զրույցը որակել է «շատ արդյունավետ»։ Նա ասել է, որ նրանք նաև քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ համակարգերը ամրապնդելու հնարավորությունները։
























