Armenian text to speach

Մшհшցել է Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պարզվում է, որ նա հիվանդանոցում է եղել հոկտեմբերի 3-ից Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից հետո։ Ըստ ԶԼՄ-ների՝ նա այդ օրը ընկել էր սեփական ավտոմեքենայի տակ՝ ճանապարհին հայտնված ոզնուն հեռացնելու պատճառով։

«Ցանկանալով ոզնուն հեռացնել ճանապարհից, որպեսզի կենդանուն վրաերթի չենթարկեն, նա կանգնեցրել է իր վարած մեքենան ու իջել մեքենայից: Եպիսկոպոսյանը մոռացել է փոխանցման տուփը փոխադրել կայանման վրա, և մեքենան առաջ է ընթացել: Եպիսկոպոսյանը փորձել է բացել դուռը, որպեսզի կարողանա կանգնեցնել թափ հավաքող մեքենան: Մեքենայի թափից, սակայն, դուռը հարվածել, գետնին է գցել նրան, և վերջինս ընկել է սեփական մեքենայի տակ»,– գրված է կայքում։

Վրաերթի հետևանքով Եպիսկոպոսյանը գանգուղեղի կոտրվածք էր ստացել, նրա վիճակը ծանր էր:

 




Լրահոս