Armenian text to speach

Ըստ նախնական տվյալների Արամուսի դաշտում ամուսիններին սպшնել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին իրավապահ համակարգից հասած նախնական տեղեկությունների համաձայն Կոտայքի մարզի Արամուս գյուղի դաշտում հայտնաբերված կնոջն ու տղամարդուն սպանել են։ Իրավապահ մարմինները նախնական տվայլներ ունեն,որ առավոտյան ամուսինները վիճաբանություն են ունեցել հարեւաներից մեկի հետ,որից հետո նրանց գտել են դաշտում մահացած։

Մահացած ամուսինների մարմինների վրա եղել են հրազենի ու եղանի հետքեր։ Ըստ նախանական վարկածի սպանված Արնենուհի Ղ-ն եւ Գեւորգ Ղ-ն գյուղի բնակիչների խոսքով հարգված, խելոք արդար քրտինքով ապրող ամուսիններ էին։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Կոտայքի մարզի Արամուս գյուշի դաշտում հայտնաբերվել էր ամուսինների մարմիններ։

Shamshyan.com-ն էլ հայտնել էր, որ հաշվի առնելով դեպքի վտանգավորությունը մարզի դատախազն ու ավագ դատախազը դեպքի վայր են շտապել ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը կատարել է Արամուսի 61-ամյա մի բնակիչ։ Նա իր անունով հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել ամուսինների՝ Արամուս գյուղի բնակիչներ՝ 64-ամյա տղամարդու ու 59-ամյա կնոջ ուղղությամբ։ Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով 61-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։
Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

Քնար Մանուկյան




Լրահոս