Armenian text to speach

Հրապարակային բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. համաներման որոշում են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժումը հանդես է եկել հայտարարությամբ։

«Թեմա՝ Ժողովրդի համաներման պահանջի արդիականությունը

Հարգելի՛ պարոն Փաշինյան,

«ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժման անունից կրկին բարձրացնում ենք ժողովրդի արդարության և արժանապատվության վերականգնման պահանջը՝ համաներման կիրառման հարցում։
Մեր երեք ամիս տևած ստորագրահավաքը Օպերայի բակում ցույց է տվել՝ մարդիկ անտարբեր չեն։ Հազարավոր քաղաքացիներ անձամբ ստորագրել են, հստակ հայտնելով իրենց պահանջը՝ լսելի դարձնել ժողովրդի ձայնը:
Հիշեցնենք պատմական փաստ. Նիկոլ Փաշինյանը ազատվել է բանտից համաներման շնորհիվ: 2011 թվականի մայիսի 27-ին՝ «Արթիկ» ՔԿՀ-ից, նա դուրս է եկել համաներման որոշմամբ, որն ընդունվել էր Ազգային ժողովի կողմից և նախատեսում էր ազատ արձակել որոշ դատապարտյալների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին («Ազատ Եվրոպա/Ազատություն»): Նախկինում, 2009 թվականի հունիսի 20-ին ընդունված համաներման որոշումը դատարանի կողմից չէր կիրառվել, ինչը ստեղծել էր իրավական անորոշություն: Պաշտպանների պնդմամբ՝ դատարանը պարտավոր էր հաշվի առնել համաներման հնարավորությունը (Armtimes.com): Եվ ի վերջո՝ 2011 թվականի մայիսի 27-ին նա վերադարձավ իր տան անդամների մոտ:
Այս պատմական օրինակն ընդգծում է համաներման գործառույթը՝ որպես սոցիալական արդարության և վստահության վերականգնման կարևոր միջոց:
Ձեր բազմիցս հնչեցրած խոսքերը՝ «ժողովուրդը արժեք է» և «ժողովուրդը մեր իշխանության աղբյուրն է», հիմք են տալիս մեզ՝ պահանջելու, որ մեր ձայնը լսելի լինի։ ՀՀ Արդարադատության նախարարության պատասխանը (№/ (http://12.1.1.2/45847-2025)12.1.1.2/45847-2025 (http://12.1.1.2/45847-2025), (http://12.1.1.2/45847-2025) 10.10.2025թ.) նշում է, որ համաներման օրենսդրական նախաձեռնությունը պատկանում է միայն Կառավարությանը, սակայն դա չի նշանակում, որ քաղաքացիական նախաձեռնությունը զրկված է իրավական պահանջ ներկայացնելու իրավունքից՝ որպես ժողովրդի կամքի քաղաքական արտահայտություն։
Մենք՝ քաղաքացիների համախումբը, պահանջում ենք, որպեսզի ՀՀ Կառավարությունը քննարկի համաներման կիրառման հարցը՝ որպես սոցիալական արդարության և հանրային վստահության վերականգնման միջոց: Սա ոչ միայն Սահմանադրության տառից է բխում, այլև նրա ոգուց՝ «պետական իշխանությունը պատկանում է ժողովրդին» (ՀՀ Սահմանադրություն, հոդված 3):
Մենք պահանջում ենք
ապահովել այս խնդրի քննարկումը ՀՀ Կառավարության մակարդակով,
տեղեկացնել հանրությանը՝ Արդարադատության նախարարությունը պատրաստ է հանդես գալ համաներման կիրառման վերաբերյալ մասնագիտական առաջարկությամբ:
Ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի: Իսկ պատմությունն ու օրինաչափությունները մեզ հիշեցնում են, որ համաներման գործիքն իրականում կարող է ազդել կյանքի և արդարության վրա:
Հարգանքով,
Վանիկ Նիկոյան
«ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժման նախագահ»։




Լրահոս