Armenian text to speach

ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել առաջին յոթ պատանդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել առաջին յոթ պատանդներին՝ հանձնելով նրանց Կարմիր խաչին, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։

Ըստ Jerusalem Post-ի ՝ ազատ արձակվածների թվում են Մատան Անգրեստը, Գալի և Զիվ Բերման եղբայրները, Ալոն Օհելը, Էյթան Մորը, Օմրի Միրանը և Գայ Գիլբոա-Դալալը։

Պատանդների հանձնումը տեղի է ունենում Գազա քաղաքում։

Կարմիր խաչը հայտարարել է.

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բազմափուլ գործողություն է սկսել՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի շրջանակներում պատանդների և կալանավորվածների ազատ արձակումն ու տեղափոխումը հեշտացնելու համար»։

Իսրայելը դեռևս պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։




Լրահոս