Armenian text to speach

ՏԿԵ նախարարը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահագն Արսենյանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Նախարարը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Նախարարը վստահություն է հայտնել, որ Վահագն Արսենյանը տեղյակ է մարզին, մարզի խնդիրներին և իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի դրանց լուծմանը։

Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Կոլյա Միքաելյանին` իր պաշտոնավարման ժամանակահատվածում կատարած ծավալուն աշխատանքի համար։

Վահագն Արսենյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին, ՀՀ կառավարությանը վստահության համար և ընդգծել, որ աշխատելու է ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ Վայոց ձորի մարզի։




Լրահոս