Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նուբարաշենի աղբավայրը դիտավորյալ այրելու դեպքով քրեական գործ հարուցվեց․ ո՞վ է կասկածյալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին, որ Նուբարաշենի աղբավայրը դիտավորյալ այրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը)։

Նշենք,որ Տիգրան Ավինյանն անձամբ էր գնացել դեպքի վայր ու ցուցումներ տվել։ Ավելի ուշ աշխատանքից ազատվեց «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի ԺՊ Վահե Վարդապետյանը։

Սա էլ դեռ քիչ չէ Տիգրան Ավինյանը կասկածներ է հայտնել, որ հրդեհը պատահականությունը չէ, այլ՝ միտում, ու այն դիտավորությամբ են այրել։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետի հայտարարությունը ընդունվել է որպես հանցագործության մասին հաղորդում։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն որոշակի անձանց շրջանակ կա, որոնց կասկածում են Նուբարաշենի աղբանոցը դիտավորյալ այրելու մեջ։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս