Armenian text to speach

Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխվել է։ Այս մասին այտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»,- ասաց Ավդալյանը։

Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։




Լրահոս