Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորվածին Նուբարաշենի բանտում բռնության են ենթարկել․ բացառիկ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին իրավապահ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանին Նուբարաշենի բանտում բռնության են ենթարկել:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Փարաքարի համայնքապետի սպանության գործով կալանավորված նարեկ Օհանյանին Նուբարաշենի բանտում հենց մենախցից կամ բոլորին հայտնի «կարանտինից» հանել-տարել են ընդհանուր խուց, նրան խցում բռնության են ենթարկել:  Արդյունքում քրեկատարողալկան հիմնարկի ղեկավար կազմը, հասկանալով, որ նրա կյանքը վտանգված է, նրան կրկին տաերլ են մենախուց:

Armlur.am-ը դիմեց Քրեակատարողական ծառայություն հասկանալու համար, թե ինչ է կատարվել, Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ իրավասություն չունի նման տեղեկություն հայտնելու։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս