Armenian text to speach

Սա մեծ պատիվ է՝ մեծ և հրաշալի օր։ Նոր սկիզբ․ Թրամփը՝ Իսրայելում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը ժամանել է Քնեսեթի (Իսրայելի խորհրդարան) շենք, որտեղ գրառում է կատարել հյուրերի գրքում՝ օրը անվանելով «հիանալի» և «նոր սկիզբ»։ Իսրայելական հեռուստաալիքները հեռարձակել են Թրամփի այցը։

«Սա մեծ պատիվ է՝ մեծ և հրաշալի օր։ Նոր սկիզբ», – գրել է նա։

Թրամփը Իսրայել է ժամանել երկուշաբթի առավոտյան։ Օդանավակայանում ԱՄՆ նախագահին դիմավորել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ կնոջ՝ Սառայի հետ, և Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը՝ կնոջ՝ Միխալի հետ։




Լրահոս