Armenian text to speach

Նեթանյահուն հայտարարել է, որ չի կարողանա մասնակցել Եգիպտոսում կայանալիք խաղաղության գագաթնաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Եգիպտոսում կայանալիք «խաղաղության գագաթնաժողովին» հրավերի համար, սակայն հայտարարել է, որ չի կարողանա մասնակցել Սիմխատ Թորայի հրեական տոնի մոտենալու պատճառով, հայտնում է վարչապետի գրասենյակը։

«Վարչապետ Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավիրվել է մասնակցելու այսօր Եգիպտոսում կայանալիք համաժողովին։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին հրավերի համար, բայց նշել է, որ չի կարողանա մասնակցել առաջիկա տոնի պատճառով», – ասվում է հայտարարության մեջ։

Գրասենյակը նշել է, որ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին Մերձավոր Արևելքում «ուժի միջոցով» խաղաղության շրջանակը ընդլայնելու նրա ջանքերի համար։




Լրահոս