Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամ․ ովքե՞ր կարող են օգտվել հիմնադրամից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հոկտեմբերի 13-ին Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ Իսկանդարյանը հայտնեց «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամի ստեղծման մասին։

Հիմնադրամը գործելու է Արցախից բռնի տեղահանված առավել խոցելի ընտանիքների համար, մասնավորապես, 2023 թվականի պատերազմի և պայթյունի հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, վիրավորների և անհետ կորած համարվող անձանց համար:

Նժդեհ Իսկանդարյանն ասուլիսի ժամանակ կոչ արեց հայաստանյան, արցախյան և Սփյուռքի բոլոր գործարարներին, ինչպես նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին աջակցելու հիմնադրամին և կանգնելու արցախցիների կողքին։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս